Հայտնի է ռուսաստանցի ամենահարուստ գործարարի անունը. Forbes

Forbes-ը հրապարակել է աշխարհի ամենահարուստ մարդկանց 37-րդ ամենամյա վարկանիշը։ Դրանում կա 110 ռուս միլիարդատեր՝ 22-ով ավելի, քան անցյալ տարի, բայց զգալիորեն ավելի քիչ, քան 2021 թվականին, երբ Ռուսաստանը ներկայացված էր 123 մասնակցով։

 

«Եվրոխիմ»-ի և Սիբիրյան ածխի էներգետիկ ընկերության հիմնադիր Անդրեյ Մելնիչենկոն առաջին տեղն է զբաղեցրել ռուսական Forbes-ի ցուցակում՝ նրա կարողությունը մեկ տարում ավելի քան կրկնապատկվել է՝ հասնելով 25,2 միլիարդ դոլարի։ 

 

Ամենահարուստ ռուսների ցուցակի երկրորդ տեղում «Նորիլսկի Նիկել»-ի ղեկավար Վլադիմիր Պոտանինն է՝ 23,7 միլիարդ դոլար կարողությամբ, երրորդ տեղում՝ Նովոլիպեցկի երկաթի և պողպատի գործարանի
տնօրենների խորհրդի նախագահ Վլադիմիր Լիսինը՝ 22,1 միլիարդ դոլարով:

 

 

 

Քաղաքականություն