Ռուսաստանը Հայաստանից պարզաբանում է խնդրել․ Զախարովա

«Մոսկվան Երևանից պարզաբանում է խնդրել ՆԱՏՕ-ի հետ համատեղ զորավարժություններին մասնակցելու հետ կապված», - չորեքշաբթի օրը ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան։

 

«Մենք հայ գործընկերներից պաշտոնական պարզաբանումներ ենք խնդրել ՆԱՏՕ-ի զորավարժություններին իրենց մասնակցության վերաբերյալ: Պատասխանն ստանալուց հետո մենք կորոշենք մեր արձագանքը»,- ասել է նա։ «Իհարկե, Երևանի հրաժարումը իր տարածքում ՀԱՊԿ զորավարժություններ անցկացնելուց ցավալի է և չի նպաստում տարածաշրջանային անվտանգության ամրապնդմանը»,- հավելել է դիվանագետը։

 

Քաղաքականություն

Պատահարներ