Ադրբեջանցիները կապ ունե՞ն․ Սյունիքում սպանված 57-ամյա պահնորդի գործով քննվող հիմնական վարկածներից մեկը

Նախօրեին՝ ապրիլի 12-ին, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» պահակակետում սպանված հայտնաբերված 57-ամյա պահնորդի գործով իրավապահները, NEWS.am-ի տեղեկություններով, հիմնական վարկածներից մեկը դիտարկում են ադրբեջանցիների կողմից սպանությունը: Նշենք, որ այդ գործով զբաղվում է Քննչական կոմիտեն: 

 

Հիշեցնենք, որ սպանությունը տեղի է ունեցել հրազենի գործադրմամբ: 

 

Դատաբժշկի նախնական եզրակացությամբ` մարմնի վրա հայտնաբերվել է հրազենային 6 վնասվածք, այդ թվում գլխի եւ որովայնի հատվածում: Սպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: 

 

Auroranews-ը տեղեկությունը ճշտելու նպատակով փորձեց կապ հաստատել Քննչական կոմիտեի աշխատակիցների հետ, սակայն մեր զանգերն այնդպես էլ անպատասխան մնացին։

 


Ավելի վաղ հաղոդել էինք, որ սպանվել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պահնորդ Հայրապետ Մելիքսեթյանը, որը Շղարշիկում պոչատար գնացող խողովակաշարի վրա էր աշխատում։ Շղարշիկը Կապանի թաղամասերից մեկն է:

Քաղաքականություն

Պատահարներ