Բանակին չկրակելու հրաման է տրվել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Նախօրեին Տեղ գյուղի մոտ տեղի ունեցած զինված բախման պատճառը բանակում տիրող անտերությունն է, որի մասին երեկ ուղղակի կամ անուղղակի հաստատեցին հենց իրենք՝ իշխանականները։ ԱԺ-ում տեղի ունեցած քննարկում-հարցուպատասխանից, ինչպես նաեւ որոշ ՔՊ-ականների հարցազրույցներից պարզ դարձավ, որ մասնավորապես Տեղ գյուղի հայ դիրքապահները թողնված են եղել բախտի քմահաճույքին՝ ո՛չ դիրքերն են ճշտված, ո՛չ խրամատներ կան, իսկ դիրքապահների եւ հրամանատարական կազմի վրա էլ դրված է ադրբեջանցիների հետ լեզու գտնելու պարտավորությունը։

 

Ակնհայտ դարձավ, որ բանակին, իսկապես, չկրակելու հրաման է տրված։ Նշենք, որ Տեղում կատարվածի վերաբերյալ ՊՆ-ի տարածած տեսանյութում երեւում է, որ ադրբեջանական պիկապը մոտենում է, մերոնք չեն կրակում։ Իշխանական սյունեցի պատգամավորներ Նարեկ Ղահրամանյանն ու Արմեն Խաչատրյանը երեկ դա բացատրում էին նրանով, որ չեն կրակել, որովհետեւ ադրբեջանցի եւ հայ հրամանատարների միջեւ դիրքային հարցերով բանակցություններ պիտի տեղի ունենային։

 

«Բանակցություն ասվածը լայն հասկացություն է, փոքր հարցի շուրջ անգամ պայմանավորվածությունը բանակցության ձեւ է։ Որպես կանոն, տեղում լինում են սպաներ, որոնք դժվար իրավիճակներում օպերատիվ լուծումներ են գտնում, բնականաբար, շատ հաճախ իրենց հրամանատարների հետ ճշգրտելուց հետո»։ 

Բայց վերջում, կրկին անդրդվելի մնալով, հայտարարեց՝ կատարվածը ոչ թե բանակցությունների տապալման հետեւանք է, այլ ադրբեջանցիների կողմից իրականացված սադրանք։

 

«Լիովին համաձայն եմ, որ սադրանք է, այդ դեպքում ինչի՞ կրակ չի բացվել․ մենք իրավունք ունե՞նք զինծառայողներին դնել սպառնալիքի տակ»,- հարց հնչեցրեց պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ Բայց փոխնախարարն այդ հարցին էլ հստակ պատասխան չտվեց՝ դրանով իսկ հաստատելով, որ չկրակելու հրաման բանակին տրված է»։

 

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում: 

Քաղաքականություն

Պատահարներ