Բաքուն պատասխանել է Փարիզին

Ադրբեջանի ԱԳՆ-ն Ֆրանսիային մեղադրել է կողմնակալության մեջ: Այս մասին նշվում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ, որով նրանք պատասխանել են Ֆրանսիայի ԱԳՆ-ի հաղորդագրության՝ 2023թ․ ապրիլի 11-ի երեկոյան Սյունիքի մարզի Տեղ գյուղում ադրբեջանական սադրանքին։

 

Ըստ ադրբեջանական գերատեսչության՝ Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ չկա անդրադարձ «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը հարգելուն», ու նշվում է «միայն Հայաստանի տարածքային ամբողջականութունը հարգելու կարևորությունը»։

 

Ադրբեջանական կողմի կարծիքով՝ Պրագայի հանդիպմանը մասնակցած Ֆրանսիան այդպիսով «կողմնակալություն է դրսևորում»։

Հայտարարության մեջ Ադրբեջանի ԱԳՆ-ն ֆրանսիական կողմին նաև «կոչ է անում զերծ մնալու Հայաստանին հերթական սադրանքի դրդող ու ռևանշիստական ուժերին աջակցող նմանատիպ հայտարարություններից»։

 

Նշվում է, որ Ֆրանսիան իր «խորը մտահոգությունն է հայտնում ապրիլի 11-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին, հայկական տարածքում Տեղ բնակավայրի մոտ տեղի ունեցած բռնության կապակցությամբ, որի հետևանքով երկու կողմից զոհեր ու վիրավորներ կան:

Քաղաքականություն

Պատահարներ