Կոնդի վերակառուցման նախագիծը գործնական փուլ է մտնում

Կոնդի վերակառուցման հարցով քննարկումներին կներգրավեն նաև կոնդեցիներին:
«Երևաննախագիծ» ընկերության և Լիոնի քաղաքապետարանի՝ Կոնդի վերակառուցման ժամանակին մշակած նախագիծը գործնական փուլ կթևակոխի։ Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանից:
 

Նշվում է, որ Հայաստանում գտնվող Լիոնի քաղաքապետ Գրեգորի Դուսեն այսօր Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի ուղեկցությամբ շրջել է Կոնդով, տեղում ծանոթացրել պատմամշակութային խոշոր արժեք ներկայացնող թաղամասի խնդիրներին ու խոսել զարգացման հեռանկարներից:
 

Ի դեպ, առաջիկայում հայ և ֆրանսիացի մասնագետները կանցնեն գործի՝ քննարկումներին ներգրավելով նաև կոնդեցիներին:

Նախաձեռնության նպատակն է` պահանելով պատմական թաղամասի ինքնատիպ կոլորիտը, համատեղել քաղաքային միջավայրի նորն ու ավանդականը:

Քաղաքականություն

Պատահարներ