ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հակակառավարական ցույց՝ Պրահայի կենտրոնում

Պրահայի կենտրոնում՝ Վացլասի հրապարակում, տեղի է ունենում հակակառավարական ցույց։ Այս մասին հայտնում է ria.ru-ն հղում անելով՝ Idnes լրտվականին։
 

Նյութում նշվում է, որ «Չեխիան ընդդեմ աղքատության» կարգախոսով ցույցը կազմակերպել է նորաստեղծ «Իրավունք, հարգանք, պրոֆեսիոնալիզմ» (PUP) կուսակցությունը։ Ցույցը սկսվել է տեղական ժամով 14:00-ին։ Մասնակցում է մոտ 30-35 հազար մարդ, որոնցից շատերը եկել են հանրապետության հեռավոր շրջաններից»։

«Ակցիայի նպատակն է կառավարության ուշադրությունը հրավիրել շարքային քաղաքացիների ֆինանսական վիճակի արագ վատթարացման վրա, որոնք վերջին շրջանում տուժել են էներգիայի, սննդամթերքի, ավտոմոբիլային վառելիքի և (ծառայությունների) գների թանկացումից»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Քաղաքականություն