ԱԻՆ-ի հոգեբանը կանխել է երիտասարդ աղջկա ինքնասպանության փորձը

Ապրիլի 17-ին՝ ժամը 14:44-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Կիևյան կամրջից։

 

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։

 

Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանը դեպքի վայրում Վ. Ե.-ին ցուցաբերել է հոգեբանական աջակցություն․ քաղաքացին տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժին։

 

Որոշ լրատվականներում նշվում է, որ նա երիտասարդ աղջիկ է։ 

Քաղաքականություն

Պատահարներ