Կարեն Դեմիրճյանի արձանը պատրաստ կլինի ամռանը

Կարեն Դեմիրճյանի արձանը պատրաստ կլինի ամռանը. այս մասին տեղեկացրել է Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Աշոտ Սարգսյանը։

 

Եթե մինչև հիմա միայն նախատեսվում էր Երևանի մարզահամերգային համալիրի դիմաց տեղադրել պետական ու քաղաքական գործիչ, Հայաստանի ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի քանդակը, այժմ նաև արձանի շրջակայքը բարեկարգելու, հարակից պուրակ ստեղծելու ծրագիր կա: Այս մասին 1lurer.am-ի հետ զրույցում ասել է Խորեն Գրիգորյանը` Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետի պաշտոնակատարը:

  

«Անցյալ տարի Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության կողմից պատվիրվեց նախագծանախահաշվային փաստաթղթեր պատվանդանի և հարակից այգու՝ պուրակի կառուցման, որովհետև մեր խնդիրը նաև այս տարածքում կանաչ գոտիներ ստանալու և ոռոգման համակարգ ունենալու խնդիրն էր»: 

Քաղաքապետարանի շինբարեկարգման վարչության ղեկավարը նշել  է՝ հաշվի են առնվել մարզահամերգային համալիրի մուտքերը և մարդկանց հնարավոր մեծ հոսքերը միջոցառումների ժամանակ: Նպատակն է ունենալ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի հետ մեկ ամբողջություն կազմող, բայց միևնույն ժամանակ արձանի շուրջը փռված ինքնուրույն մի պուրակ:

 

Հիշեցնենք, որ այսօր Խորհրդային Հայաստանի առաջնորդ, ԱԺ նախկին նախագահ, ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի ծննդյան օրն է:

Քաղաքականություն

Պատահարներ