ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սիցիլիայի ափերի մոտ հայտնաբերվել է երկու տոննա թմրանյութ

Իտալիայի Ֆինանսական գվարդիան հայտնաբերել է մոտ երկու տոննա ընդհանուր քաշով թմրանյութի խոշոր խմբաքանակ, որը լողում էր ծովում Սիցիլիայի արեւելյան ափերի մոտ։

 

Ինչպես տեղեկացրել է ուժային գերատեսչությունը, «որսի» ընդհանուր արժեքը թմրանյութերի շուկայում կկազմեր մոտ 400 մլն եվրո։ Բռնագանձված բեռը ռեկորդայիններից է ազգային մասշտաբով։

 

Ֆինանսական գվարդիայի ծովային ստորաբաժանումները, ինչպես նշվել է հաղորդագրությունում, «բազմաթիվ լողացող փաթեթներ են հայտնաբերել՝ ցանցին ամրացված, եւ ունեցել են լուսային ազդանշանային սարք»։

 

«Արտաքին զննումը թույլ է տվել եզրակացնել, որ փաթեթներն արված էին առանձնահատուկ խնամքով, հավանաբար՝ որպեսզի դրանց մեջ ջուր չթափանցի, եւ որպեսզի դրանք չխորտակվեն»,- ասել են Ֆինանսական գվարդիայում։

 

Նախնական վարկածի համաձայն՝ բեռը թողնվել է ծովում թմրավաճառների նավի կողմից, որպեսզի հետո տեղ հասցվի ցամաքով։ Բռնագանձվել է 1 600 տուփ սպիտակ փոշի՝ փաթեթավորված ավելի խոշոր 70 կոնտեյներներում։ 

Քաղաքականություն

Պատահարներ