Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է ՀՀ ԱԳՆ հայտարարությանը

Ադրբեջանի արտգործնախարարությունն անդրադարձել է Լաչինում անցակետի տեղադրման մասին ՀՀ ԱԳՆ հայտարարությանը, նշելով, թե իրենց գործողություններն օրինական են։

 

«Հայաստանի հետ սահմանին հսկիչ-անցագրային կետ տեղադրելու Ադրբեջանի որոշումն օրինական է և համապատասխանում է միջազգային իրավունքի բոլոր նորմերին։ Առավել ևս, որ Պրահայում և Սոչիում կայացած հանդիպումների ընթացքում Հայաստանն ինքն է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը», - նշված է հաղորդագրության մեջ։

 

Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը նաև նշել է, թե Հայաստանը պետք է հարգի և ընդունի Ադրբեջանի՝ սեփական տարածք ելումուտը վերահսկելու իրավունքը։

 

Հիշեցնենք՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը հայտարարել է, որ Ադրբեջանի այդ քայլը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հիմնարար դրույթներից մեկի աղաղակող խախտում է և միտված է Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելու և Արցախն ամբողջությամբ հայաթափելու ադրբեջանական քաղաքականության հետևողական իրագործմանը։ Պաշտոնական Երևանը Մոսկվային կոչ է արել «ի վերջո կատարել եռակողմ հայտարարությամբ ստանձնած իր պարտավորությունը»:

Քաղաքականություն

Պատահարներ