ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Եթե Սոթքում զոհ ենք ունեցել, չի նշանակում, որ միայն Սոթքն են թիրախավորում». Սարգսյան

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը նշեց, որ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: 

 

«Միայն Սոթքը չեն թիրախավորում, եթե Սոթքում զոհ ենք ունեցել, դա չի նշանակում, որ միայն Սոթքն են թիրախավորում: Մեր սահմանագծում իրադրությունը հարաբերականորեն կայուն է: Նույն վիճակն է, եթե որևէ փոփոխության ենթարկվի, հանդես կգանք համապատասխան հայտարարությամբ»,- ասաց Սարգսյանը:

 

Անդրադառնալով Տեղ գյուղին` փախնախարարը նշեց.

 

«Տեղ գյուղի հետ կապված ամբողջ տեղեկատվությունը տրամադրվել է, եւ այդ հատվածում որեւէ փոփոխություն տեղի չի ունեցել: Որևէ փոփոխություն լինելու դեպքում տեղեկատվություն կտրամադրվի»:

 

Հարցին, թե կարո՞ղ ենք ասել, որ առնվազն Տեղի հատվածում սահմանազատման աշխատանքներ են իրականացվում, Սարգսյանը նշեց. 

 

«Մեծ հաշվով սահմանազատման աշխատանքներն իրականացվում են համապատասխան միջգերատեսչական  հանձնաժողովի կողմից, որը հենց սահմանազատման, սահմանագծման աշխատանքներով է զբաղվելու: Եվ սահմանապահներ կան այդ հատվածում, եւ ԶՈՒ ներկայացուցիչներ»:

 

Արման Սարգսյանն ասաց, թե վստահաբար չի կարող պնդել, որ Ադրբեջանը հող է նախապատրաստում  նոր ագրեսիայի համար:

 

Մանրամասները` տեսանյութում:

Քաղաքականություն

Պատահարներ