Երևանում մեկնարկում է Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունը

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

 

«Այսօրվանից Երևանը կրկին դառնում է եվրոպական բռնցքամարտի կենտրոն: Մեր մայրաքաղաքում մեկնարկում է Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունը։

 

Ակնհայտ է, որ երկրպագուների բուռն աջակցությունն օգնում է մեր մարզիկներին հասնելու նոր բարձունքների: Ուստի գնանք տրիբունաներ և օգնենք ՄԵՐՈՆՑ:

 

Ֆեդերացիան՝ ղեկավար Հովհաննես Հովսեփյանի գլխավորությամբ, մեծ աշխատանք է կատարել առաջնությունը լավագույնս կազմակերպելու համար:

 

Մրցումների անցկացման վայրը՝ Միկա մարզահամալիր։ Սեսիաների սկիզբը ժամը 13:00-ին և 17։00-ին է: Մուտքն ազատ է»։

 

Քաղաքականություն

Պատահարներ