Եվգենի Պետրոսյանն արձագանքել է իր հոսպիտալացման մասին լուրերին

Հումորիստ և հեռուստահաղորդավար Եվգենի Պետրոսյանը ТАСС-ին մեկնաբանել է իր հոսպիտալացման մասին թելեգրամյան ալիքների հաղորդագրությունները։ Նրա խոսքով՝ ինքը սովորական հետազոտություն է անցնում և իրեն լավ է զգում։ 

«Ամեն ինչ լավ է։ Այսօր ես գնացի ստուգման ընդամենը մեկ օրով։ Ամեն ինչ լավ է, ոչ մի խուճապ»,- Պետրոսյանի խոսքերն է մեջբերում ТАСС-ը։ 

77-ամյա Եվգենի Պետրոսյանի հոսպիտալացման մասին ավելի վաղ հայտնել էր Mash թելեգրամյան ալիքը։ Հրատարակությունը պնդում էր, որ մայիսի 1-ի կեսօրին ժողովրդական արտիստը Խամովնիկիի իր բնակարանում գլխապտույտ է զգացել, ինչից հետո կինը նրա համար շտապօգնություն է կանչել։ 

«112» թելեգրամյան ալիքը Պետրոսյանի հոսպիտալացման պատճառն անվանել է հիպերտոնիկ սրտային հիվանդությունը։ Baza-ն հայտնել է, որ կատակերգուն գտնվում է Բոտկինի հիվանդանոցում։ 

2013 թվականին Պետրոսյանը սրտի երկու վիրահատություն է տարել՝ սրտի փականը փոխարինելու և կորոնար անոթների աշխատանքը նորմալացնելու նպատակով։ 

Քաղաքականություն

Պատահարներ