ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բացառում եմ, որ «Նեմեսիսի» հուշարձանը ապամոնտաժվի. Ավինյան

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը բացառում է, որ «Նեմեսիսի» հուշարձանը կապամոնտաժվի։ Այս մասին Ավինյանն ասել է News.am-ի հետ զրույցում։

 

Ապրիլի 29-ին հայտնի էր դարձել, որ Անկարան, առանց նախնական ծանուցման, չեղյալ է համարել Flyone Armenia-ին նախկինում տրված թույլտվությունը Թուրքիայի օդային տարածքով դեպի Եվրոպա թռիչքներ իրականացնելու համար՝ դա բացատրելով Երևանում «Նեմեսիս» գործողության հերոսների հուշարձանի բացմամբ։ Դրանից հետո Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, թե Հայաստանը պետք է ապամոնտաժի Երևանում տեղադրված հուշարձանը։

 

Ավինյանի խոսքով` ոչ կառավարությունը, ոչ էլ ԱԳՆ-ն կապ չունեն հուշարձանի տեղադրման գործընթացի հետ։ Ըստ նրա` նման հարցերն ամեն դեպքում պետք է նաև քննարկման ներկայացնել։

Քաղաքականություն

Պատահարներ