ԱՄՆ-ն չի նախատեսում Ուկրաինային ավելի մեծ հեռահարության հրթիռներ փոխանցել․ Սպիտակ տուն

Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին ասել է, որ ԱՄՆ-ն չի փոխել իր դիրքորոշումը Ուկրաինային ավելի մեծ հեռահարության հրթիռային համակարգերի փոխանցման հարցում և չի նախատեսում դրանք ուղարկել Ուկրաինա՝ չնայած ուկրաինացի զինվորականներին Storm Shadow հրթիռներ ուղարկելու Մեծ Բրիտանիայի որոշմանը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։ 

«Ինչ վերաբերում է ավելի մեծ հեռահարության հրթիռային համակարգերի մասին ցանկացած այլ փոփոխության, մեր քաղաքականությունն ու որոշումներն այս հարցում չեն փոխվել», - ասել է Քիրբին: 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակին՝ Կիևին Storm Shadow հրթիռներ տրամադրելու համար։ Զելենսկին նաև հավելել է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետի հետ քննարկել է հետագա ռազմական համագործակցությունը և նրա հետ համակարգել դիրքորոշումները՝ նախքան ապագա միջազգային իրադարձությունները։ 

Մինչ այս Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը հաստատել էր, որ Լոնդոնը Ուկրաինա է ուղարկում Storm Shadow հեռահար թեւավոր հրթիռներ։..

Քաղաքականություն