Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները շուտով կհանդիպեն

Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը նախատեսված է մայիսի 19-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը:

 

«Հանդիպումը նախատեսված է մայիսի 19-ին, եթե որևէ փոփոխություն չլինի»,- ասել է Հովհաննիսյանը:

 

Մոսկվայի հանդիպումից առաջ մայիսի 14-ին նախատեսված է երկրների ղեկավարների մակարդակով հանդիպում Բրյուսելում:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք Մոսկվայի հանդիպումը դրա տրամաբանական շարունակությունն է լինելու՝ փոխնախարարն ասաց, որ ինչ որ տեղ տրամաբանական շարունակությունն է լինելու, բայց ամեն ֆորմատ ունի իր յուրահատկությունները:

Քաղաքականություն