Ռոնալդուի մայրիկը արձագանքել է պորտուգալացու՝ Ջորջինայից հնարավոր բաժանման մասին լուրերին

Սաուդյան Ալ-Նասրի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մայրը՝ Մարիա Դոլորես Ավեյրոն, մեկնաբանել է լուրերը, թե իր որդին կարող է բաժանվել սիրելիից՝ Ջորջինա Ռոդրիգեսից։ Նրա խոսքերը հայտնում է Diário de Notícias-ը։ 

«Այս ամենը սուտ է։ Բոլոր զույգերը վիճում են, ուստի այդ ամենը սուտ է»,- ասել է Ռոնալդուի մայրը։ 

Ջորջինան ու Ռոնալդուն հանդիպել են 2016թ.-ին։ Այդ ժամանակ աղջիկն աշխատել է Մադրիդի Gucci խանութում, իսկ ֆուտբոլիստը հանդես է եկել Մադրիդի «Ռեալում»։ 

Ջորջինան և Ռոնալդուն ունեն հինգ երեխա, որոնցից երկուսը ընդհանուր են։ 2017 թվականի սկզբին Կրիշտիանուն փոխնակ մորից երկվորյակներ ունեցավ։ 2017 թվականի նոյեմբերին Ռոդրիգեսն ինքը դուստր է ունեցել՝ Ալանա Մարտինան։ 

2022 թվականի ապրիլի 18-ին Ռոնալդուն հայտարարեց Ջորջինայից իր նորածին երկվորյակներից մեկի մահվան մասին։ Աղջիկը ողջ է մնացել, բայց տղան մահացել է։ Ֆուտբոլիստի խոսքով՝ երեխան չի կարողացել ողջ մնալ՝ չնայած բժիշկների ջանքերին։ 

Ավելի վաղ Ռոնալդուն Ջորջինայի հետ լուսանկար էր հրապարակել նրանց բաժանման մասին լուրերից հետո։

Քաղաքականություն

Պատահարներ