Վրաստանը խնդրել է վերականգնել օդային հաղորդակցությունը. ռուս սենատոր

Վրաստանն ինքն է մի քանի շաբաթ առաջ դիմել Ռուսաստանին՝ օդային հաղորդակցությունը վերականգնելու խնդրանքով։ Այս մասին հայտնել է ռուս սենատոր Վլադիմիր Ջաբարովը։
 

Իր խոսքով՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն աջակցել է այս նախաձեռնությանը։ Նա այդ հարցի վերաբերյալ ԵՄ հայտարարություններն անվանել է Վրաստանի գործերին լկտի միջամտություն։ Ջաբարովը հավելել է, որ Եվրամիությունը կտրուկ է արտահայտվել ուղիղ ավիաչվերթների վերադարձի դեմ՝ այդպիսով միջամտելով Վրաստանի գործերին։
 

Հիշեցնենք, որ Վրաստանի հետ ուղիղ ավիաչվերթների երկարաժամկետ արգելքի չեղարկման մասին օրեր առաջ հայտնել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Քաղաքականություն