Առաջիկա շաբաթներին ևս մի քանի կալանավորվածներ ազատ կարձակվեն

Մարդասիրական հարցերի շուրջ ըմբռնում է ձեռք բերվել, որ ավելի շատ կալանավորված անձինք ազատ կարձակվեն առաջիկա շաբաթների ընթացքում: Այս մասին Բրյուսելում կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եռակողմ հանդիպումից հետո ասաց Միշելը` անդրադառնալով գերիների և պահվող անձանց խնդիրներին։

 

«Ես նաև ընդգծեցի փոխըմբռնումը պաշտպանելու անհրաժեշտությունը, որ այն զինվորները, որոնք պարզապես մոլորվել ու մյուս կողմ են անցել, կշարունակեն ազատ արձակվել արագացված ընթացակարգով։ Մենք քննարկել ենք նաև անհայտ կորածների ճակատագրի և ականազերծման ուղղությամբ աշխատանքների ակտիվացման կարևորությունը»,– ասել է նա: 

 

Ավելի վաղ հայտնել էինք, որ եռակողմ հանդիպումից հետո Եվրոպական խորհրդի նախագահը հանդես եկավ ասուլիսով, որի ժամանակ ասաց, որ կողմերը որոշել են, որ հաջորդ քայլը լինելու է սահմանների դելիմիտացիան 1991թ–ի Ալմա Աթայի հռչակագրով։


 

Քաղաքականություն