Էրդողան՝ 52,1%, Քըլըչդարօղլու՝ 41,9%. Թուրքիայի ԿԸՀ

Թուրքիայի ԿԸՀ-ի ներկայացրած վերջին տվյալներով՝ քվեատուփերի տվյալների 50%-ի մշակումից հետո առկա է հետևյալ պատկերը․ 

 

Էրդողան՝ 52,1%,

Քըլըչդարօղլու՝ 41,9%։
 

Հիշեցնենք, որ մայիսի 14-ին Թուրքիայում կայացել են նախագահական և խորհրդարանական ընտրություններ։ Քվեարկությունն ավարտվել է տեղական ժամանակով ժամը 17:00-ին։ Պետության ղեկավարի պաշտոնի համար փաստացի պայքարում էին երկու թեկնածուներ՝ գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ժողովրդական դաշինքի թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն։

 

Էրդողանը Թուրքիայի նախագահն է 2014 թվականից։ Մինչ այդ նա ավելի քան տասը տարի եղել է երկրի վարչապետը։

Քաղաքականություն

Պատահարներ