Էրդողանի օգտին քվեարկած քվեաթերթիկներ են հայտնաբերվել

Թուրքիայի Գիրեսունի դպրոցներից մեկի ընտրատեղամասում Էրդողանի օգտին քվեարկած քվեաթերթիկներ են հայտնաբերվել։

 

 

 

Հիշեցնենք, որ այսօր Թուրքիայի 81 շրջաններում այսօր բացվել են նախագահական և խորհրդարանական ընտրությունների ընտրատեղամասերը։ Ընտրելու իրավունք ունի Թուրքիայի 64 միլիոն քաղաքացի։

 

Թուրքիայի խոշոր քաղաքներում զգալիորեն ուժեղացվել են անվտանգության միջոցները, որպեսզի ընտրողները կարողանան ապահով կերպով օգտվել իրենց ընտրական իրավունքից։

 

Թուրքիայի նախագահական ընտրություններին մասնակցում է երեք թեկնածու՝ գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ընդդիմադիր թեկնածու, Ժողովրդահանրապետական կուսակցության լիդեր Քեմալ Քըլըչդարօղլուն և ATA դաշինքի թեկնածու Սինան Օգանը։ Սպասվում է, որ պետական ամենաբարձր պաշտոնի համար հիմնական պայքարը ծավալվելու է Էրդողանի և Քըլըչդարօղլուի միջև։ 

Քաղաքականություն