Էրդողանը գլխավորում է Թուրքիայի նախագահական ընտրությունները

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գլխավորում է Թուրքիայի նախագահական ընտրությունները։ Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները՝ հղում կատարելով ԿԸՀ առաջին տվյալներին։
 

Էրդողանը քվեաթերթիկների մոտ 10%-ի հաշվարկից հետո ունի ձայների 59,47%-ը։ Ընդդիմությունից նրա հիմնական մրցակիցը՝ Քեմալ Քըլըչդարօղլուն, հավաքել է ձայների 34,79 տոկոսը։

 

Էրդողանը մեկնաբանել է այսօր երկրում անցկացված նախագահական և խորհրդարանական ընտրությունները։

 

«Քվեարկության գործընթացն ավարտվեց այնպես, ինչպես հարիր է մեր ժողովրդավարությանը, փառք Աստծո։ Այժմ, ինչպես միշտ, ժամանակն է ամուր բռնվել քվեատուփերից։ Քանի վերջնական արդյունքները չեն հայտարարվել, մենք շարունակում ենք պաշտպանել մեր ժողովրդի կամքը»,- թվիթերյան իր էջում գրել է նա։

Քաղաքականություն