Հայտնի է քվեների 82,5%-ի արդյունքը. Էրդողանը կոչ է արել չլքել ընտրատեղամասերը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է անում կողմնակիցներին չլքել տեղամասերը, քանի դեռ վերջնական արդյունքները չեն հրապարակվել։ 

 

Նշենք, որ Թուրքիայում հրապարակվել են նախագահական ընտրությունների արդյունքները՝ քվեաթերթիկների 82,5%-ի մշակումից հետո, ըստ որոնց` Ռեջեփ Թայիփ Էրդողանի օգտին քվեարկել է ընտրողների 50,3%-ը, իսկ Քեմալ Քըլչդարօղլուի օգտին` 43,9%-ը։

 

«Այն, որ մայիսի 14-ի ընտրություններն անցկացվեցին խաղաղության և հանգստության պայմաններում ժողովրդավարության մեծ տոնակատարության տեսքով, մեր Թուրքիայի ժողովրդավարական հասունության արտահայտությունն է։

 

Մինչ ընտրություններն անցել են նման դրական և ժողովրդավարական մթնոլորտում, իսկ ձայների հաշվարկը դեռ շարունակվում է, արդյունքները հապճեպ հայտարարելու փորձերը նշանակում են ժողովրդի կամքի յուրացում»,- հայտարարել է Էրդողանը։

Քաղաքականություն