ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Էրդողանի կողմնակիցները դուրս են եկել Ստամբուլի փողոցներ՝ նրա պարտության մասին Ստամբուլի քաղաքապետի հայտարարությունից հետո

Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմնակիցները դուրս են եկել Ստամբուլի փողոցներ՝ աջակցելու Թուրքիայի գործող նախագահին։ 

Ավելի վաղ Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն հայտարարել է, որ Թուրքիայում կիրակի կայացած նախագահական ընտրությունների ներկայիս արդյունքները ցույց են տալիս, որ հաղթելու է ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն։ Ա

«Մեր ունեցած տվյալների համաձայն՝ Քըլըչդարօղլուն հավաքում է ձայների 53,87 տոկոսը և հաղթում ընտրություններում»,- ասել է Իմամօղլուն։ 

Նա ընդգծել է, որ անհրաժեշտ է անտեսել պաշտոնական Անատոլիական գործակալության ընտրությունների մասին տեղեկատվությունը, որը, ինչպես ասել է Իմամօղլուն, «թաքցնում է դրանք և խեղաթյուրում»։ 

Հիշեցնենք, որ Թուրքիայի ԿԸՀ-ի վերջին տվյալներով՝ քվեատուփերի 50%-ի տվյալները մշակելուց հետո Էրդողանը հավաքում է ձայների 52,1%-ը, նրա ընդդիմադիր մրցակից Քեմալ Քըլըչդարօղլուն՝ 41,9%-ը։
 



 

Քաղաքականություն