ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ընտրություններ՝ Թուրքիայում․ փողոց են դուրս եկել Քըլըչդարօղլուի կողմնակիցները

Թուրքիայում ընթանում է երկրի 13-րդ նախագահի և 28-րդ գումարման խորհրդարանի ընտրությունների քվեների հաշվման գործընթացը։ Քիչ առաջ հայտնի է դարձել, որ Անկարայում փողոց են դուրս եկել Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մրցակից, ընդդիմադիր Քեմալ Քըլըչդարօղլուի կողմնակիցները։ Տարածվել է նաև տեսանյութ։

 

Պետական TRT-ի փոխանցմամբ՝ բացվել է քվեատուփերի 79,45%-ը։  

 

Ընդհանուր ընտրողների թիվը 60.774.565 է։ Վավեր քվեաթերթիկների թիվը 37․449.150 է։ 

 

Բացված քվեատուփերի արդյունքներով՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ունի 50,50% ձայն, Քեմալ Քըլըչդարօղլուն՝ 43.70%, Սինան Օhանը՝ 5.31%։

Քաղաքականություն