Զելենսկին կուլիսային խոսակցություններում առաջարկել է ավելի «համարձակ» ուղղությամբ գնալ

Զելենսկին առաջարկել է հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքին և այն խողովակաշարին, որը նավթ է մատակարարում Հունգարիային:

 

Ուկրաինայի առաջնորդը կուլիսային խոսակցություններում առաջարկում էր գնալ ավելի "համարձակ" ուղղությամբ։ Մասնավորապես, նա առաջարկել է օկուպացնել ռուսական տարածքները, պայթեցնել խողովակաշարը, որը նավթ է մատակարարում Հունգարիային, ինչպես նաեւ պնդել է ՌԴ-ի ներսում թիրախները խոցելու համար իրեն հեռահար հրթիռներ տրամադրելու անհրաժեշտության մասին, գրում է Washington Post-ը ՝ վկայակոչելով Պենտագոնի արտահոսած տվյալները:

 

Պարբերականի տվյալներով, օրինակ, հունվարի վերջին կայացած հանդիպման ժամանակ Զելենսկին առաջարկել է սկսել գործողություն, որը ներառում է հարվածներ Ռուսաստանին, ուկրաինական զորքերի տեղափոխում նրա տարածք ՝ սահմանամերձ քաղաքները գրավելու համար։ Գործողության նպատակն է Կիևին տրամադրել Մոսկվայի վրա ճնշում գործադրելու լծակներ ՝ բանակցություններ վարելու համար։

 

 

Քաղաքականություն