Զելենսկին ժամանել է Բեռլին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել է Բեռլին. «Բեռլին: Զենք: Հզոր փաթեթ: ՀՕՊ: Վերակառուցում: ԵՄ: ՆԱՏՕ: Անվտանգություն»,- գրել է նա՝ սոցկայքի իր էջում:

 

Նախատեսված են հանդիպումներ Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի և կանցլեր Օլաֆ Շոլցի հետ։

 

Զելենսկին գնացել է Գերմանիայի պաշտպանության նախարարության կենտրոնակայան: 

 

Լուսանկար է հրապարակել Bild-ը:

 

Այցի ընթացքում Գերմանիան հավանաբար կհայտարարի 2,7 միլիարդ եվրոյի ռազմական օգնության նոր փաթեթի մասին։

Քաղաքականություն