Ալիևը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մայիսի 15–ին հեռախոսազրույց է ունեցել  Թուրքիայի Հանրապետության Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:

Նա շնորհավորել է Էրդողանին՝ Թուրքիայի նախագահական և խորհրդարանական ընտրություններում ձայների մեծամասնությունը ստանալու կապակցությամբ:

 

Ալիևը նշել է, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ղեկավարությամբ Թուրքիան զարգացման մեծ ճանապարհ է անցել, և որպես դրա դրսևորում ժողովուրդը այս ընտրություններում ևս վստահություն է դրսևորել իր առաջնորդի նկատմամբ: Այս մասին տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները: 

 

Ավելի վաղ հաղորդել էինք, որ  Թուրքիայի նախագահական ընտրություններում որևէ թեկնածուի չի հաջողվել ստանալ ձայների 50 տոկոսից ավելին; Սպասվում է  ընտրությունների երկրորդ փուլ: 

Քաղաքականություն