Էրդողանը հասկացրել է, որ պատրաստ է երկրորդ փուլին

Թուրքիայի ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հասկացրել է, որ պատրաստ է նախագահական ընտրությունների երկրորդ փուլին․ «Մենք դեռ չգիտենք՝ ընտրությունները կավարտվե՞ն առաջին փուլով, բայց եթե ժողովուրդը մեզ ուղարկի երկրորդ փուլ, մենք կհարգենք այս որոշումը», - AFP-ին ասել է Էրդողանը։

 

Էրդողանի գլխավոր մրցակիցը՝ Քըլըչդարօղլուն, նույնպես հայտարարել է, որ համաձայն է երկրորդ փուլ անցկացնելու որոշմանը։ Միաժամանակ, երկու քաղաքական գործիչներն էլ վստահություն են հայտնել իրենց վերջնական հաղթանակի հարցում։

 

Հիշեցնենք՝ այս պահին Թուրքիայի նախագահական ընտրությունների  քվեաթերթիկների 100%-ը մշակելուց հետո որևէ թեկնածու չի հաղթահարել 50%-ի շեմը։

 

 Ռեջեփ Էրդողան 49.24%
 Քեմալ Քըլըչդարօղլու - 45.06%

Քաղաքականություն

Պատահարներ