Հայաստանին ու Ադրբեջանին թվում է, թե Ռուսաստանը չի կարող զբաղվել Անդրկովկասով․ Կոլերով

Հայաստանին ու Ադրբեջանին թվում է, թե Ռուսաստանը չի կարող զբաղվել Անդրկովկասով։ Միգուցե։ Այս մասին News.am -ի թղթակցի հետ զրույցում ասել է ռուս պատմաբան Մոդեստ Կոլերովը։
 

«Երևանն ու Բաքուն եկել են այն եզրակացության, որ Ռուսաստանը Ղարաբաղի ժամանակը չունի, և Հայաստանի կողմից Ղարաբաղի մերժումը հենց այդ համոզմունքի արդյունքն է։ Ղարաբաղի որոշումը շատ տարիներ առաջ արդեն կայացրել է Փաշինյանը, ոչ հօգուտ Ղարաբաղի»,- վստահ է նա։
 

Միաժամանակ, Կոլերովը հավելել է, որ Ռուսաստանը ոչինչ չի կարող անել հիմա , երբ որոշված է խաղաղապահների մանդատը։
 

Փրկության միակ սցենարը, ըստ նրա, խաղաղապահների գտնվելու ժամկետի երկարաձգումն է, կապի հարցերի լուծումը և Ղարաբաղի հայերի իրավունքների ապագայի հարցի լուծումը։
 

Մոսկվայի հետ երկկողմ հարաբերություններում ողջ արտաքին պաշտոնական քաղաքավարությամբ և կոռեկտությամբ՝ Բաքուն, ինչպես նշել է պատմաբանը, թշնամաբար է վերաբերվում Ուկրաինայում Ռուսաստանի գործողություններին։
 

«Բաքուն ուկրաինական իրադարձություններն ընկալում է որպես Ռուսաստանին վնաս պատճառելու, տարածաշրջանում Ռուսաստանին ազդեցությունից դուրս մղելու պատրվակ։ Սա անում է նաև Երևանը, բայց Բաքուն հնարավորություն ունի օգնելու Կիևին և օգնում է»,- պարզաբանել է նա:
 

Նա կարծում է, որ Թուրքիայում իշխանափոխությունը ոչինչ չի փոխի այդ երկրի արտաքին քաղաքականության մեջ, սակայն Էրդողանի հաղթանակն ավելի ձեռնտու է Ռուսաստանին։

Քաղաքականություն