«Մենք մեծ հետաքրքրությամբ ենք հետևում Թուրքիայի նախագահական ընտրություններին». Պեսկով

Ռուսաստանը հետաքրքրությամբ հետևում է Թուրքիայի նախագահական և խորհրդարանական ընտրությունների մասին լուրերին։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Այս մասին փոխանցում է russian.rt-ն:

«Իհարկե, մենք մեծ հետաքրքրությամբ և մեծ ուշադրությամբ ենք հետևում այս օրերին Թուրքիայից ստացվող նորություններին»,- ասել է նա։
 

Հիշեցնենք` Թուրքիայի ներկայիս ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախագահական ընտրություններում հավաքում է ձայների 49,4, իսկ ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն՝ 44,96%-ը։

Քաղաքականություն