Ռուսաստանն այսօրվանից չեղարկում է վիզային ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար

2023 թվականի մայիսի 15-ից Ռուսաստանը կչեղարկի վիզային ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար՝ բացառությամբ աշխատանքի ընդունվելու նպատակով Ռուսաստանի Դաշնություն մուտք գործողների։ 

Ռուսաստանի Դաշնության Նախագահի համապատասխան հրամանագիրը հրապարակվել է մայիսի 10-ին իրավական տեղեկատվության պորտալում։ 

Փաստաթուղթը սահմանում է, որ «2023 թվականի մայիսի 15-ից Վրաստանի քաղաքացիները մուտք են գործում Ռուսաստանի Դաշնություն և հեռանում Ռուսաստանի Դաշնությունից՝ առանց վիզա տրամադրելու՝ անձը հաստատող վավեր փաստաթղթերի հիման վրա»։ 

Բացառություն են կազմում «Ռուսաստանի Դաշնություն աշխատանքային գործունեություն իրականացնելու նպատակով կամ 90 օրից ավելի ժամկետով մուտք գործող քաղաքացիները, այդ թվում՝ կրթություն ստանալու նպատակով»։ 

Համաձայն հրամանագրի՝ մայիսի 15-ից Ռուսաստանի Դաշնություն ուղարկված Վրաստանի քաղաքացիներին՝ որպես Ռուսաստանում Շվեյցարիայի դեսպանատան վրացական շահերի բաժնի աշխատակիցների և նրանց ընտանիքի անդամների, տրվում է միանվագ մուտքի վիզա երեք ամսով։

 

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության կողմից հավատարմագրվելուց հետո նման անձինք եռամսյա ժամկետում մուտք են գործում և դուրս գալիս Ռուսաստան առանց վիզա ունենալու: 

Հրամանագիրն ուժի մեջ է մտել ստորագրման պահից։ 

Ռուսաստանի Դաշնության նախագահը նաև մայիսի 10-ին իր հրամանագրով չեղարկել է 2019 թվականի հունիսի 21-ի հրամանագիրը Ռուսաստանի Դաշնության տարածքից Վրաստանի տարածք օդային փոխադրումների արգելքի մասին։

Քաղաքականություն

Պատահարներ