ՏԵՍԱՆՅՈՒԹ. Էրդողանի քվեները 50%-ից նվազել են

Ըստ ԿԸՀ-ի` ձայների 91% հաշվարկից հետո Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քվեները 50%-ից նվազել են։

 

Ինքը՝ գործող նախագահը, դաշնակիցներին հորդորել է մոտ մնալ քվեատուփերին՝ մինչև համընդհանուր ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակումը։  Նրա գլխավոր հակառակորդ Քըլըչդարօղլուն նույնպես կողմնակիցներին կոչ է արել չքնել և չլքել ընտրատեղամասերը։

 

Նշենք, որ համացանցում տարածվել են կադրեր, որոնցում երևում է, թե ինչպես է Թուրքիայի դրոշներով և Ռեջեփ Թայիփ Էրդողանի դիմանկարներով բեռնատարների շարասյունը շարժվում Ստամբուլի առանցքային մայրուղիներից մեկով։

 

 

Քաղաքականություն