Եվրամիությունը ցավում է, որ Թբիլիսին որոշել է վերսկսել ավիահաղորդակցությունը ՌԴ-ի հետ

Եվրամիությունը ցավում է, որ Թբիլիսին որոշել է վերսկսել ավիահաղորդակցությունը Ռուսաստանի հետ։ Բրյուսելում արդեն ակնարկել են նման գործողությունները «մտահոգություն են առաջացնում Վրաստանի եվրոպական ուղու համար», Եվրամիության անդամակցությունը նրանց մոտ ապագայում չի սպասվում։ Մինչդեռ Georgian Airways ավիաընկերությունը հայտարարել է մայիսի 20-ից Մոսկվա չվերթների մասին։ Վրացական ավիափոխադրողի օդանավերը Ռուսաստանի մայրաքաղաք կթռչեն շաբաթական 7 անգամ։ 

 

Նշենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 15-ից չեղարկել է Վրաստանի հետ այցագրային ռեժիմը, ինչպես նաև վերացրել է ռուսական ավիաընկերությունների համար դեպի Վրաստան ուղիղ չվերթների արգելքը։ ՌԴ-ի տրանսպորտի նախարարությունը հայտարարել է, որ ռուսական ավիաընկերությունները պատրաստվում են վերսկսել թռիչքները դեպի Վրաստան, պլանավորվում է ամեն շաբաթ Մոսկվայից Թբիլիսի և հակառակ ուղղությամբ  7 ուղիղ չվերթ իրականացնել հայրենական ինքնաթիռներով։

Քաղաքականություն

Պատահարներ