Իրանի ԱԳՆ խոսնակը` Ջոն Քիրբիի հայտարարության մասին

ԱՄՆ-ն անհիմն բռնագրավում է իրանական նավթի խմբաքանակները՝ ընդ որում նրանք մեղադրում են Իրանին, երբ վերջինս նավերը կալանավորում է խախտումների համար, ասել է Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանաանին՝ մեկնաբանելով Սպիտակ տան խոսնակ Ջոն Քիրբիի հայտարարությունը Պարսից ծոցում ԱՄՆ-ի ներկայության ուժեղացման մասին։

 

Քանաանիի խոսքով՝ Իրանը տարածաշրջանային եւ միջազգային ջրերում նավարկության անվտանգության ապահովման տեսանկյունից առավել արդյունավետ գործող երկիր է։ Նա պարզաբանել է, որ երկու նավերի վերջին կալանավորումը պայմանավորված է վերջիններիս խախտումներով եւ իրականացվել է դատարանի որոշումների հիման վրա՝ միջազգային նավագնացության օրենքները պահպանելու համար։ 

 

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի խոսքով, ԱՄՆ-ն տասնամյակներ շարունակ վարում է միջամտողական եւ ապակառուցողական քաղաքականություն, որն անկայունություն է ստեղծել Պարսից ծոցի տարածաշրջանում, և Իրանի հասցեին նոր մեղադրանքները նույնպես պատրվակ են՝ տարածաշրջանում ներկայությունը արդարացնելու կամ ավելացնելու համար։

 

 Ավելի վաղ Ջոն Քիրբին ասել էր, որ ԱՄՆ-ն քայլեր կձեռնարկի Պարսից ծոցում իր ներկայությունն ուժեղացնելու համար՝ տարածաշրջանում Իրանի ակտիվության մեծացման պատճառով։ Նրա խոսքով՝ դա անհրաժեշտ է միջազգային առեւտրային նավերին ուղղված «Իրանի սպառնալիքների» կապակցությամբ։  

 

Քաղաքականություն