Միլիոնավոր դոլարներ ենք վճարել, սակայն Ռուսաստանից չի ստացել անհրաժեշտ սպառազինություն. փոխնախարար

ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանը ասել է՝ Հայաստանը Ռուսաստանից չի ստացել անհրաժեշտ սպառազինություն, ինչի համար վճարել է միլիոնավոր դոլարներ։ 

 

«Աշխատանքները ընթանում են, սպառազինությունները, իրոք, չեն հասել Հայաստան։ Փորձում ենք շարունակել աշխատանքները, ավելացնելու որևէ բան չկա», - Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտնել է փոխնախարարը։

 

ԱԳ փոխնախարարը չի բացահայտում, թե ինչու սպառազինությունը չի հասել Հայաստան։ Թե որքան գումար է վճարվել ռուսական կողմին՝ Սաֆարյանը հորդորեց այդ հարցով դիմել ՀՀ պաշտպանության նախարարություն։

 

Նշենք նաև, որ նույն դիտակում արել էր նաև ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը  Novayagazeta-ի հետ զրույցում և հայտնել, որ պատվիրված սպառազինության համար  վճարել է:

Քաղաքականություն