ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կամ ՀԱՊԿ-ից դուրս եկեք և բացատրեք, թե ինչու եք դուրս գալիս, կամ մնացեք. Ռուստամյան

Որևէ հայեցակարգված գործընթաց, թե մեր արտաքին դիվանագիտական մարզում, թե անվտանգության խնդիրները լուծելու առումով, մենք պարզապես չունենք: Այս մասին, այսօր՝ մայիսի 16-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը:

 

«Այս իրարամերժ հայտարարությունները խոսում են այն մասին, որ ուղեգիծ չկա, հայեցակարգ չկա, որով մենք փորձենք մեր անվտանգությունն ապահովել եւ մեր շահերը պաշտպանել արտաքին հարաբերություններում»,-ասաց նա:

 

Անդրադառնալով նրան, որ Հայաստանը ցանկություն է ունեցել 2022-ի սեպտեմբերյան իրադարձություններից հետո դուրս գալ ՀԱՊԿ-ից, սակայն հետո փոշմանել է, Ռուստամյանն նշել է 

 

«Նախ չի կարելի մի բանի մասին հայտարարել, եթե գործը կատարված չէ: Սա էլեմենտար տրամաբանություն է: Ի՞նչ իմաստ ունի այդ խոհանոցը դուրս հանել, երբ  դուրս չեք եկել ՀԱՊԿ-ից: Կամ դուրս եկեք եւ բացատրեք, թե ինչու եք դուրս գալիս, կամ մնացեք ՀԱՊԿ-ում եւ օգտագործեք բոլոր նվազագույն հնարավորությունները, որ ՀԱՊԿ –ը կարողանա մեր անվտանգության հարցերը լուծել»:

 

Մանրամասները` տեսանյութում: 

Քաղաքականություն