ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երբեք մի ասեք երբեք․ ԱՄՆ պետքարտուղարը՝ ՌԴ-ին «ահաբեկչության հովանավոր» ճանաչելու մասին

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին հարց է ուղղվել ՌԴ-ին «ահաբեկչության հովանավոր» ճանաչելու մասին։ 

 

Մասնավորապես, ԱՄՆ Սենատի անդամ Լինդսի Գրեհեմը ասել է․ «Մենք բոլորս ուզում ենք, որ Չինաստանը դադարի օգնել Ռուսաստանին, չէ՞: ԱՄՆ 100 սենատորներ առաջարկել են Ռուսաստանին հռչակել ահաբեկչության հովանավոր՝ Չինաստանի նման երկրներին հետ պահելու համար իրենց զենք տրամադրելուց։ Անցան ամիսներ ու ոչինչ չեղավ։ Պարոն պետքարտուղար, Դուք երբեք Ռուսաստանին չեք հայտարարի ահաբեկչության հովանավոր պետություն, այնպես չէ՞»։ 

Հարցին ի պատասխան Բլինքենը արձագանքել է․ «Երբեք մի ասեք երբեք»։

 

Հիշեցնենք, որ նախորդ տարի աշնանը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը բացասաբար է արձագանքել այն հարցին, թե արդյոք Ռուսաստանը պետք է ճանաչվի ահաբեկչության հովանավոր պետություն։ Նշվում էր, որ պետքարտուղար Բլինքենը նույնպես դեմ է այս որոշմանը։
 

Ռուսաստանին որպես ահաբեկչության հովանավոր ճանաչելը կխաղա ամերիկացիների դեմ, այդ թվում՝ բիզնեսն այլևս չի կարողանա մասնակցել ռուսական միջուկային նյութերի գործարքներին, ինչպես նաև կհանգեցնի ուկրաինական հացահատիկի վերաբերյալ գործարքի ձախողմանը և նոր պատժամիջոցներին, որոնք չեն ձեռնտու Վաշինգտոնին:

 

Ավելի վաղ ԱՄՆ Սենատը բանաձեւ էր ընդունել, որով ԱՄՆ Պետդեպարտամենտին կոչ էր անում ճանաչել Ռուսաստանը որպես ահաբեկչական երկիր։

 

 

Քաղաքականություն