Զելենսկու ելույթի ժամանակ Ասադը հանել է ականջակալը

Սիրիայի պատվիրակությունը՝ նախագահ Բաշար ալ-Ասադի գլխավորությամբ, ցուցադրաբար չի լսել Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու ելույթը Սաուդյան Արաբիայում ընթացող Արաբական լիգայի գագաթնաժողովում։ 
 

Սրա վրա ուշադրություն է հրավիրել սիրիական Ալ-Վաթան թերթը։

 

Հրատարակությունը պնդում է (իսկ դա նշված է միջոցառման արձանագրության մեջ), որ սիրիական պատվիրակության անդամները Զելենսկու ելույթի սկսվելուն պես հանել են ականջակալը համաժամանակյա թարգմանության համար։

 

Սակայն, ինչպես նշում է «Կոմերսանտ»-ը՝ վկայակոչելով սիրիական թերթը, թե՛ ինքը՝ Ասադը, թե՛ Սիրիայի ԱԳՆ ղեկավար Ֆեյսալ Միկդադը շատ լավ տիրապետում են անգլերեն լեզվին, որով ելույթ է ունեցել Ուկրաինայի նախագահը։
 

Ավելի վաղ Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ֆեյսալ բեն Ֆարհան Ալ Սաուդը հայտարարել էր, որ Զելենսկիին Արաբական լիգայի գագաթնաժողովին հրավիրելու նպատակը արաբ առաջնորդների ցանկությունն է՝ որքան հնարավոր է շուտ լուծել ուկրաինական հակամարտությունը։

 

Հայտնի է, որ Սիրիան և Ռուսաստանը դաշնակից պետություններ են և բարիդրացիական հարաբերություններ ունեն։

 

Քաղաքականություն