Մեկնարկեց Զելենսկի-Բայդեն հանդիպումը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին G7-ի գագաթնաժողովում հանդիպել է իր ամերիկացի գործընկեր Ջո Բայդենի հետ: Այս մասին հայտնում է CNN-ը։ 

Առայժմ նրանց հանդիպման մանրամասները չեն բացահայտվում։ 
 

Հիշեցնենք՝ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Ջիդայում Արաբական երկրների լիգայի գագաթնաժողովից հետո մեկնել է Ճապոնիա՝ մասնակցելու Յոթի խմբի գագաթնաժողովին: Լրատվամիջոցները հայտնում են, որ նա Հիրոսիմա է ուղևորվել Ֆրանսիայի կառավարական ինքնաթիռով։ 

Զելենսկին հայտարարել է, որ նախատեսում է կարևոր քննարկումներ անցկացնել գործընկերների հետ՝ անվտանգային մի շարք հարցերի և Յոթնյակի երկրների հետ գործակցության ամրապնդման շուրջ։ 

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրիյ Երմակը տեղեկացրել էր, որ Զելենսկին մտադիր է Հիրոսիմայում հանդիպել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ։ Նրա խոսքով՝ ղեկավարները կանդրադառնան Միացյալ Նահանգներում ուկրաինացի օդաչուների ուսուցմանը, որ վերջիններս կարողանան ղեկավարել ամերիկյան F-16 կործանիչները։ 

 

Քաղաքականություն