Զելենսկին Հիրոսիման համեմատել է Բախմուտի հետ

Ճապոնիայի G7-ի գագաթնաժողովի շրջանակում Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ամերիկյան միջուկային ռումբով խոցված Հերոսիման համեմատել է Բախմուտի հետ՝ պատասխանելով հարցին՝ ավելի լավ չէ՞ր լինի քննարկումներ վարել խաղաղության բանակցությունների մասին։ Գրել է РИА Новости-ն։

 

Մամուլի ասուլիսում Հիրոսիմայի RCC հեռուստատեսության լրագրողն ասել է, որ Հերոսիմայի ռմբակոծությունից տուժածների թվում կարծիքներ կան, որ գուցե Զելենսկու համար այս գագաթնաժողովին մասնակցությունը կարևոր է զենքի տեսքով օգնություն խնդրելը, բայց ավելի լավ չէ՞ր լինի, փոխարենը, երբ ռմբակոծված Հիրոսիմայում էր, քննարկել պատերազմը դադարեցնելու համար խաղաղություն հաստատելը։ Լրագրողը նաև հավելել է, որ Հիրոսիմայի ռմբակոծությունից փրկվածները որոշակի անհանգստություն ունեն, որ դա տեղի է ունենում քաղաքում գագաթնաժողովի ժամանակ:

 

«Հերոսիմայում տեղի ունեցածն ու մեր ունեցածը: Անկեղծ կասեմ, բաց կասեմ՝ Հերոսիմայի ավերածության լուսանկարներն ինձ հիշեցնում են Բախմուտը: Հիմա, ինչ տեսնում ենք, նույնը կլինի Բախմուտում ու քաղաքներում։ Ցավոք, այսօր դա ողբերգություն է, հետևաբար, երբ ասում եք՝ «խնդրեք», մենք չենք խնդրում, մեզ հրավիրում են», - ասել է Զելենսկին։

Քաղաքականություն