Մակրոնն ասել է, թե ինչու պետք չէ ձերբակալել Պուտինին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այսօր Սլովակիայի մայրաքաղաքում անվտանգության կոնֆերանսի ժամանակ ասել է, որ իր ռուսաստանցի գործընկեր Վլադիմիր Պուտինը, ներխուժելով Ուկրաինա, արթնացրել է ՆԱՏՕ-ին, գրում է France24-ը։

 

Նա Արևմուտքին կոչ  է արել Ուկրաինային առաջարկել անվտանգության «շոշափելի և վստահելի» երաշխիքներ, քանի որ «երկիրը պայքարում է ռուսական ներխուժման դեմ»:

 

Ֆրանսիայի նախագահը մատնանշել է ՌԴ նախագահ Պուտինի հետ բանակցությունների անհրաժեշտությունը:

 

«Պուտինին չի կարելի ձերբակալել, եթե նա է միակ առաջնորդը , որի հետ Արևմուտքը պետք է բանակցություններ վարի Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համար», - հայտարարել է նա։

 

Ըստ Մակրոնի՝  Արևմուտքի շահերից է բխում, որ Կիևը անվտանգության երաշխիքներ ստանա ՆԱՏՕ-ից։
 

«Դա է պատճառը, որ ես կողմ եմ, և սա կլինի հավաքական բանակցությունների թեմա հաջորդ շաբաթների ընթացքում՝ առաջարկել Ուկրաինային անվտանգության շոշափելի և վստահելի երաշխիքներ», - հավելել է նա:
 

Նա ասել է, որ ՆԱՏՕ-ի տարբեր անդամներ առայժմ կարող են այդ երաշխիքները տրամադրել, քանի որ Ուկրաինան սպասում է դաշինքին միանալուն:

Քաղաքականություն