ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Դուք եք որոշելու, թե մենք ինչպես ենք ապրելու ապագայում». Ավինյան

Հունիսի 1-ը բոլորիս համար տոնական տրամադրության, գեղեցիկ միջոցառումների օր է։ Բայց և այնպես հունիսի 1-ը մի շատ կարևոր խորհուրդ ունի՝ դա ձեր իրավունքների օրն է։ Այս մասին այսօր Երևանի քաղաքաապետարանի «Դպրոցական ավագանու» նիստին ողջունելով դպրոցականներին` նշել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։

 

«Քանի որ դուք մուտք եք գործում ավագ դպրոց և սա հասուն կյանք մտնելու ճանապարհն է, կարծում եմ մենք կարող ենք և պետք է զրուցենք այն կարևոր հարցերի շուրջ, որոնք ձևավորելու են ձեր ներկան և ապագան»,- ասել է Տիգրան Ավինյանը հավելելով՝ «դժվար չէ կռահել, թե ինչու են երեխաների իրավունքներն առանձնացվում ընդհանուր մարդու իրավունքներից, որովհետև այսօրվա երեխաները մեր վաղվա հասարակությունն ու քաղաքական կյանքն են և առհասարակ դուք եք որոշելու, թե մենք ինչպես ենք ապրելու ապագայում»։

 

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Քաղաքականություն