ԱՄՆ-ն չի որոշել, թե ում թեկնածությունն է պաշտպանելու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում․ Սպիտակ տուն

ԱՄՆ-ն դեռ չի որոշել, թե ում թեկնածությունն է պաշտպանելու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում, որն ազատվելու է 2023 թվականի աշնանը, ասել է Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։ 


«Ես ոչինչ չունեմ ասելու ՆԱՏՕ-ի հաջորդ գլխավոր քարտուղարի մասին», - մեջբերում է ТАСС-ը։

Քիրբին ասել է, որ ԱՄՆ առաջնորդ Ջո Բայդենը որոշում չի կայացրել, թե ում է աջակցելու երկիրը։ 

Այսպես, նա մեկնաբանել է Լոնդոնի կողմից այս պաշտոնում Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության ղեկավար Բեն Ուոլեսի թեկնածության լոբբինգի հարցը։ 

Նշվում է, որ ՆԱՏՕ-ի ներկայիս գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի մանդատը ուժի մեջ է մինչև 2023 թվականի սեպտեմբերի 30-ը։ 

Քաղաքականություն