Խաղաղության պայմանագրի ստորագրումն անխուսափելի է. Բայրամով

Խաղաղության պայմանագրի ստորագրումն անխուսափելի է, լրագրողների հետ զրույցում ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։ Ըստ  նրա` հետկոնֆլիկտային շրջանում հիմնական ուղղություններից մեկը խաղաղության պայմանագրի գործընթացն է․

 

«Թեև այս գործընթացը ինտենսիվ էր, սակայն հետագայում հայկական կողմի՝ բանակցությունները բոյկոտելու պատճառով մոտ 6 ամիս ընդմիջում եղավ»,-ասել է նա։

 

Բայրամովը նշել է, որ Վաշինգտոնում նոր ու հերթական հանդիպում է նախատեսված․

 

«Դուք գիտեք, որ խաղաղության պայմանագրի բանակցությունների մեկնարկը ադրբեջանական կողմի նախաձեռնությունն է, հիմնարար սկզբունքները հռչակվել են Ադրբեջանի կողմից, խաղաղության պայմանագրի առաջին նախագիծը ներկայացրել է Ադրբեջանը։

 

Մենք անխուսափելի ենք համարում խաղաղության հասնելը՝ միջազգային իրավունքի և սկզբունքների համաձայն։ Պետք է պատրաստվի և ստորագրվի խաղաղության պայմանագիր և միջպետական ​​հարաբերությունների կարգավորման համաձայնագիր։ Անհնար է կանխատեսել, թե որքան կտևի այս գործընթացը»,-ասել է նա։

 

Քաղաքականություն

Պատահարներ