Լատվիան Ուկրայինային կտարամադրի իր քաղաքացիներից առգրավված 66 մեքենա

Լատվիայի իշխանությունները ուկրաինացներին կտրամադրեն 66 մեքենա, որոնք առգրավվել են լատվիացի այն վարորդներից, որոնց արյան մեջ ալկոհոլ է հայտնաբերվել։ Այս մասին տեղեկանում ենք «Ինտերֆակս-Ուկրաինա» գործակալությունից, որը հղում է տալիս «Delfi» գործակալությանը։

 

«Լատվիան Ուկրաինային է տրամադրում 66 մեքենա, որոնք առգրավվել են հարբած վարորդներից, ասվում է Պետական ​​ապահովագրական գործակալության  հայտարարության մեջ», – գրել է թերթը։

 

Ինչպես հաղորդվում է, Լատվիայի խորհրդարանի 2023 թվականի փետրվարի 18-ին Ուկրաինայի քաղաքացիական բնակչության աջակցության մասին օրենքի մեջ կատարված փոփոխությունների համաձայն՝ պետության օգտին առգրավված մեքենաները կարող են անվճար փոխանցվել Ուկրաինայի կառավարությանը՝ ռազմական գործողությունների հետ կապված արտակարգ իրավիճակի հետևանքները կանխելու համար։

 

«Սա այն ուղիներից մեկն է, որով Լատվիան օգնում է Ուկրաինային ռուսական ագրեսիայի դեմ պայքարում»,- ընդգծվում է հրատարարության մեջ։

 

 

 

Քաղաքականություն

Պատահարներ