Փնտրում են վարորդներ․15 նոր տրոլեյբուսներից 12-ն արդեն Երևանում են

15 նոր տրոլեյբուսներից 12-ն արդեն Երևանում են։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում զեկուցվեց փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանին։

 

Թե նոր տրոլեյբուսները երբ շահագործման կհանձնվեն, առայժմ հայտնի չէ։ Սակայն քաղաքային իշխանությունները հերթական մրցույթն են հայտարարել տրոլեյբուսների նոր խմբաքանակի գնման համար։

 

Նշենք նաև, որ «Երևանի էլեկտրատրանսպորտ» ընկերությունը կազմակերպում է տրոլեյբուսի վարորդի անվճար դասընթաց, որին մասնակցելու համար կարող են դիմել 21 տարին լրացած բոլոր ցանկացողները՝ անկախ սեռից։

 

Քաղաքականություն