Տոյվո Կլաարը Հայաստան է ժամանում

Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Հայաստան է ժամանում։ Այս մասին նա հայտնել է թվիթերյան գրառմամբ։ 

 

«Թռիչք դեպի Երևան՝ շարունակելու բարձր մակարդակով կատարել ԵՄ պարտավորությունները»,- գրել է Կլաարը։

 

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Տոյվո Կլաարը կայցելի նաև Ադրբեջան։ Ադրբեջան հնարավոր այցելության հստակ օրը չի նշվում, սակայն հայտնի է, որ այն կհաջորդի Հայաստան այցին։

Քաղաքականություն

Պատահարներ