Դեռևս կարճատև անձրևներ կլինեն. եղանակի տեսություն

 Հայաստանի Հանրապետության տարածքում 8-ի, 12-ի ցերեկը, 9-ի երեկոյան առանձին շրջաններում, հունիսի 10-11-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Տեղեկությունը հայտնում է ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը»։

Քամին արևելյան է՝ 3-5 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հունիսի 8-9-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։

 

Երևան քաղաքում հունիսի 8-ին, 9-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։ Հունիսի 10-11-ը սպասվում է, 9-ի և 12-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։

 

Մայրաքաղաքում հունիսի 8–ի գիշերը եղել է 13-15 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +28...+30 աստիճան։

Քաղաքականություն